Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ազգային ժողովում սկսվեց երրորդ նստաշրջանը

Ազգային ժողովում սկսվեց երրորդ նստաշրջանը
15.01.2018 | 16:09

ԱԺ-ում սկսվել է 6-րդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Սահմանադրական դատարանի մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ